Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Մեր առաջարկը փոքր բիզնեսի ներկայացուցիչներին. զրոյից մինչև 1 տոկոս հարկ

   Մեր առաջարկը փոքր բիզնեսի ներկայացուցիչներին. զրոյից մինչև 1 տոկոս հարկ
30.08.2023 | 17:36

«Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է համապետական ծրագրով, որի մեջ ներառված են նաև մայրաքաղաքին առնչվող հարցերը:

Աջափնյակ այցի ընթացքում մեզ տաքսու վարորդներ մոտեցան՝ իրենց հարցերով: Խոստացա առանձին հանդիպել, լսել նրանց և մեր առաջարկները ներկայացնել: Իշխանափոխությունից հետո մենք այդ առաջարկները կյանքի ենք կոչելու:

Կառավարությունը 2024թ. սեպտեմբերի 1-ից հարկային բեռ է ավելացնում տաքսիների վրա, ինչը մեզ համար ընդունելի չէ: Իրենք առաջարկում են յուրաքանչյուր ուղևորի դեպքում 1,5 % հարկ, եթե վճարվում է անկանխիկ կամ 2%, եթե վճարվում է կանխիկ։ Նախատեսվում է նաև 2025-ին դարձնել այդ գանձումը 2,5%՝ անկանխիկ վճարման դեպքում և 3,5%՝ կանխիկի դեպքում: Իսկ 2026- ին անկանխիկի դեպքում՝ 4%, կանխիկի դեպքում՝ 5%: Սա ակնհայտորեն կազդի գների վրա:

Մեր մոտեցումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ տաքսու վարորդների գործունեության մասով հետևյալն է.

- Տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր տիպի տնտեսվարողները՝ ՍՊԸ-ներ, անհատ ձեռներեցներ, ինքնազբաղվածներ և այլն, կազատվեն շրջանառության հարկից, այսինքն՝ 0 տոկոս հարկ,

- տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կվճարեն ընդամենը 1 տոկոս շրջանառության հարկ:

Տաքսու վարորդների լիցենզիայի համար կպահանջվի՝

-տեխզննում,

- բժշկական ստուգում,

-անկանխիկ վճարման հնարավորության ապահովում ուղևորների համար:

Այս կանոնը կգործի 10 տարի:

Կարևորը՝ մարդիկ աշխատանք ունենան և իրենց քրտինքով իրենց ընտանիքներին ապահովեն: Քաղաքացուն պետք է օժանդակել, որ բիզնես անի, կամ գոնե չխանգարել:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5182

Մեկնաբանություններ